ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Ասում են...

Ասում են...
09.09.2008 | 00:00

...թե աննախադեպ սրվել են հայրենի օլիգարխներ Ռուբեն Հայրապետյանի — Գագիկ Ծառուկյանի փոխհարաբերությունները։ Պատճառը սեփականության հնարավոր վերաբաշխումն է։ Նույն լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանը ռուսական որոշ շրջանակների խոստացել էր ձեռք չտալ Ծառուկյանի սեփականությանը, սակայն Հայրապետյանին հաջողվել է ռուսական «մեսիջը» հեչ անել։

Դիտվել է՝ 3250

Մեկնաբանություններ